Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով 12 000 սագ կոչնչացվի

09:56   21 Հունվար 2021    175

Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկման պատճառով 12 000 սագ կոչնչացվի:

Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում տալով ճապոնական «Kyodo» գործակալությանը:

Հիվանդությունը հայտնաբերվել է Տիբա պրեֆեկտուրայի թռչնաֆաբրիկայում: Նշվում է, որ սա արդեն երրորդ նմանատիպ դեպքն է: 6000 թռչուն կոչնչացվի հենց այս ֆերմայում, ևս 6000 սագ կոչնչացվի այլ պրեֆեկտուրաների ինը թռչնաֆաբրիկաներում:

Հունվարի սկզբին երկրի կենտրոնական մասում գտնվող Գիֆու պրեֆեկտուրայում թռչնագրիպի բռնկում էր գրանցվել: Վարակման օջախը հայտնաբերվել էր Մինոկամո քաղաքի թռչնաբուծարանում:

Ըստ նախարարության՝ բացառվում է թռչնագրիպով մարդու վարակվելու հավանականությունը՝ թռչնամիս կամ ձու օգտագործելու հետևանքով:

Թռչնագրիպի բռնկումը սկսվել է նոյեմբերին՝ Կիկավա կղզու Կագավա պրեֆեկտուրայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները