Իտալիան մտադիր է դատի տալ «Pfizer»-ին

10:10   21 Հունվար 2021    165

Իտալիայի իշխանությունները մտադիր են դատի տալ ամերիկյան Pfizer ընկերությանն այն բանի համար, որ վերջինս ձգձգում է Իտալիային կորոնավիրուսի դեմ նախատեսված պատվաստանյութի մատակարարումը, որը մշակվել է «BioNThec» ընկերության հետ համատեղ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Rai News 24»-ը, վկայակոչելով ռեգիոնալ հարցերով նախարար Ֆրանչեսկո Բոչչուին։

Մատակարարումների ծավալների կրճատումն ու ձգձգումները նեգատիվ հետեւանքներ են ունենում դեկտեմբերի քսանյոթից Իտալիայում մեկնարկած զանգվածային պատվաստումների ընդհանուր ֆոնի վրա։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում մատակարարումները կրճատվել են 29 տոկոսով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները