Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «SANA» լրատվական գործակալությունը։ Պայթյունը որոտացել է ցիստեռների կայանատեղիում, որոնք հում նավթ են տեղափոխում։
Նախնական տեղեկությունների համաձայն, հրդեհ է բռնկվել վառելիքի լիցքավորման ժամանակ։ Կրակը անմիջապես տարածվել է բենզատարներով եւ մոտեցել նավթամբարներին։ Դեպքի վայր են տեղափոխվել հրշեջներ։ Հնարավոր է եղել կասեցնել կրակի առաջխաղացումը։
Իշխանությունները հայտարարել են, որ մեքենաներով նավթի տեղափոխումը հարկադիր քայլ է, քանի որ գրոհայինները վերջերս են վնասել նավթամուղը եւ ստիպված ցիստեռներով են նավթը տեղափոխում, որ գործարանի աշխատանքները չդադարեն։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սիրիա