ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի շինարարությունը դադարեցվել է

10:57   21 Հունվար 2021    205

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել, որով դադարեցվել է Մեքսիկայի հետ սահմանայի գոտում պատի շինարարությունը։

Մասնավորապես, նա չեղարկել է սահմանային արտակարգ դրության ռեժիմը, որը թույլ էր տալիս Դոնալդ Թրամփի վարչակազմին պատի շինարարությանն ուղղել ֆինանսական միջոցներ տարբեր գերատեսչությունների բյուջեներից, մասնավորապես Պենտագոնից, երբ դեմոկրատները չէին համաձայնել դաշնային բյուջեից նրա պահանջած ծավալի միջոցներ հատկացնել։

Հարավային սահմանով միգրանտների անօրինական ներթափանցումը կանխելու համար Թրամփը խոստացել էր կառուցել 720-800 կմ երկարությամբ ձգվող պատ։ Հունվարի 5-ի դրությամբ՝ կառուցված է 727 կմ պատ։ Բայդենն ավելի վաղ հայտնել էր, որ չի քանդի արդեն կառուցվածը։

Սրանից բացի, ԱՄՆ-ը 100 օրով դադարեցնում է արտաքսումները՝ Ներքին անվտանգության հարցերով նախարարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ-Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները