«Ես ոչինչ չունեմ ասելու նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
Փսակիի խոսքով՝ Բայդենի առաջին հեռախոսային բանակցությունները սպասվում են «գործընկերների և դաշնակիցների հետ»:
«Օտարերկրյա առաջնորդի հետ առաջին հեռախոսազրույցը տեղի կունենա ուրբաթ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ»,- ասել է նա:
Փսակին նշել է, որ շփման ընթացքում սպասվում է քննարկել Կանադայի հետ հարաբերությունների և երկու երկրների սահմանին Keystone XL խողովակաշարի շինարարության արգելափակման մասին Բայդենի որոշումը։
Նախօրեին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ստանձնել է երկրի ղեկավարի պարտականությունները: Բայդենը երդվել է ընտանեկան Աստվածաշնչի վրա, որն օգտագործել է 2009 և 2013 թվականներին փոխնախագահի պաշտոնը ստանձնելիս:
Տեղի է ունեցել նաև ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը, որը նաև առաջին սևամորթ և ասիական ծագմամբ փոխնախագահն է: Նրա երդումն ընդունել է Գերագույն դատարանի դատավոր Սոնյա Սոթոմեյորը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ
Ռուսաստան