Չեխիայի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

12:25   21 Հունվար 2021    157

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատվաստվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նրա խոսնակ Յիրժի Օվչաչեկը։

Ըստ հայտարարության, նախագահ Զեմանին կատարվել է Pfizer/BioNTech ընկերության կողմից արտադրված պատվաստանյութի առաջին ներարկումը։ Զեմանը պատվաստումն անցել է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Հաջորդ երկու օրերի ընթացքում կիրականացվի նաեւ մյուս ներարկումը, ինչպես նաեւ՝ նախագահը կանցնի պլանային համալիր բուժզննում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները