Վենեսուելան հաղթել է Թրամփին, նրա հեռանալը հաղթանակ է մեր երկրի համար․ Մադուրո

13:54   21 Հունվար 2021    192

Վենեսուելան հաղթել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, նրա հեռանալը հաղթանակ Է լատինամերիկյան երկրի համար, կարծում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Այսօր՝ հունվարի 20-ին, հեռացավ Դոնալդ Թրամփը, հեռացավ, հեռացավ։ Մենք նրան հաղթեցինք։ Սա Վենեսուելայի հաղթանակն է։ Նա հեռացավ միայնակ, դա մեր հաղթանակն է», - հայտարարել է Մադուրոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մադուրոն նաև հայտարարել է, որ նորընտիր նախագահ Ջո Բայդենը «պետք է վերջ տա Վենեսուելայի դիվականացմանը»։

«Ես ԱՄՆ-ի նոր կառավարությունը կոչ եմ անում վերջ տալ բոլիվարյան հեղափոխության և Նիկոլաս Մադուրոյի դիվականացմանը և շրջել Վենեսուելայի հարցում ստի, դիվականացման և ատելության էջը»,- ասել է նա։

Մադուրոն հույս է հայտնել, որ Բայդենի ժամանումից հետո ԱՄՆ-ում կվերանայեն Վենեսուելայի նկատմամբ վերաբերմունքը։

Նախօրեին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ստանձնել է երկրի ղեկավարի պարտականությունները: Բայդենը երդվել է ընտանեկան Աստվածաշնչով, որն օգտագործել է 2009 և 2013 թվականներին փոխնախագահի պաշտոնը ստանձնելիս:

Տեղի է ունեցել նաև ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը, որը նաև առաջին սևամորթ և ասիական ծագմամբ փոխնախագահն է: Նրա երդումն ընդունել է Գերագույն դատարանի դատավոր Սոնյա Սոթոմեյորը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները