Թրամփը Սպիտակ տնից հեռանալիս գրություն է թողել Բայդենի համար

13:15   21 Հունվար 2021    183

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաղորդել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն շատ «մեծահոգի» նամակ է թողել:

Ինչպես նշվում է՝ Բայդենը չի բացահայտել նամակի բովանդակությունը՝ Թրամփի նկատմամբ հարգանքից ելնելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեմոկրատ Ջո Բայդենը պաշտոնապես ստանձնել 1 երկրի 46-րդ նախագահի լիազորությունները:

Ջո Բայդենն առաջին անգամ ԱՄՆ նախագահի կարգավիճակով ժամանել է Վաշինգտոնում իր պաշտոնական նստավայր՝ Սպիտակ տուն: Ամերիկացի առաջնորդի ժամանումը ցուցադրել են երկրի հեռուստաալիքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները