Ադրբեջանի բնակչությունն ավելացել է ավելի քան 56 հազար մարդով
10:20
21 Հունվար 2021
296
2020 թվականին Ադրբեջանի բնակչությունն աճել է 0,6 տոկոսով կամ 56 293 մարդով՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 10 123 400 մարդ:
Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, քաղաքային բնակչությունը կազմում է 52,8 տոկոս, գյուղական բնակչությունը՝ 47,2 տոկոս: Տղամարդիկ կազմում են բնակչության 49,9 տոկոսը, կանայք՝ 50,1 տոկոսը: