ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների Է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք

15:37   21 Հունվար 2021    199

ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների Է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է «Syria TV» սիրիական պետական հեռուստաալիքը:

Զինծառայողներին, հեռուստաալիքի տվյալներով, ուղղաթիռներով տեղափոխել են աշ-Շադդադի եւ Էլ-Հասելե բազաներ, ինչպես նաեւ Դեյր Էզ Զորի նահանգում գտնվող «Էլ-Օմար» նավթի հանքավայր եւ «Կոնիկո» գազի հանքավայր:

ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները 2014 թվականից Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններ են անցկացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ընդ որում՝ Սիրիայում գործում են առանց երկրի իշխանությունների թույլտվության: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մինչեւ 2016 թվականին ընտրվելը խոստացել Էր զորքերը դուրս բերել Արաբական Հանրապետությունից, իսկ 2016 թվականի դեկտեմբերին հայտարարել Է այդ մասին: Սակայն հետագայում նա որոշում Է ընդունել զինվորականների մի մասին թողնել նավթի հանքավայրերի պահպանության համար, որոնցից եկամուտներն ստանում են ԱՄՆ-ի դաշնակից «Սիրիայի դեմոկրատական ուժերը»:

Սիրիայի պաշտոնական իշխանություններն այդ գործողությունները համարում են բռնազավթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները