Բաղդադում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել Է 28-ի

15:27   21 Հունվար 2021    144

Հունվարի 21-ին Բաղդադի կենտրոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 28-ի:

Ինչպես հայտնել Է «Al Arabiya» հեռուստաալիքը, առնվազն 73 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել:

Ալիքի տեղեկություններով՝ Աթ Թայրան հրապարակի շրջանում, որտեղ գտնվում Է շուկան, որոտացել են երկու՝ միմյանց հաջորդած պայթյուններ: Իրաքի բանակի ներկայացուցչի խոսքով՝ «ահաբեկչական հարձակումը կատարել են երկու մահապարտ ահաբեկիչներ, որոնք իրենց պայթեցրել են այն պաին, երբ նրանց հետապնդել են անվտանգության ծառայությունների աշխատակիցները»:

Պատահարի վայր են գնում շտապ օգնության ավտոմքենաներ: Իրաքցի ուժայիններն անվտանգության նկատառումներով փակել են դեպի «կանաչ գոտի»՝ Բաղդադի կենտրոնում այն շրջան տանող բոլոր ճանապարհները, որտեղ գտնվում են շատ պետությունների դեսպանատները եւ պետական հիմարկությունների կենտրոնական գրասենյակները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաղդադում  


Վերնագիրի այլ պիտակները