Աշխատանքներ են սկսվել Շուշայում «Խարը Բյուլբյուլ» փառատոնի և Վագիֆի պոեզիայի օրերի անցկացման համար

15:54   21 Հունվար 2021    500

Աշխատանքներ են իրականացվում Շուշայում «Խարը Բյուլբյուլ» փառատոնի և Վագիֆի պոեզիայի օրերի անցկացման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (ԹՈՒՐՔՍՈՅ), Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի և Թուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամի պատվիրակությունների հետ հանդիպմանը:

«Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է այս տարի Շուշայում «Խարը Բյուլբյուլ» փառատոն և Վագիֆի պոեզիայի օրեր կազմակերպել: Մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Կան տարածքներ, որոնք պետք է մաքրվեն ականներից, կառուցվում է Ֆիզուլի-Շուշա ավտոմոբիլային ճանապարհը, ստեղծվում է նոր ենթակառուցվածք», - ասել է նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շուշա  


Վերնագիրի այլ պիտակները