Գերմանիայի իշխանությունները Բայդենի վարչակազմի հետ կքննարկեն «Հյուսիսային հոսք 2»-ը

17:56   21 Հունվար 2021    182

Գերմանիայի իշխանությունները Բայդենի վարչակազմի հետ կքննարկեն «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասը «Ntv»-ի եթերում:

Նրա խոսքով՝ նոր վարչակազմի դիրքորոշումն այդ հարցով չի տարբերվում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումից:

«Մենք ԶԼՄ-ներից տեղեկացանք Թրամփի վարչակազմի որոշումների մասին, սակայն չքննարկեցինք միմյանց հետ: Այժմ այլ կերպ կլինի»,-նշել է Մաասը:

Նա նշել է, որ կողմերը կքննարկեն նաեւ այլ թեմաներ, որոնց շուրջ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները տարբերվում են:

Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2»-ը կառուցող «Ֆորտունա» խողովակաշարեր տեղադրող նավի դեմ: Տուգանքները առնչվել են նաեւ նավի տիրոջը՝ «KBT- Рус» ընկերությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները