Մադուրոն Բայդենին հորդորել Է դադարեցնել Վենեսուելայի դիվականացումը

16:29   21 Հունվար 2021    173

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը պետք Է Վենեսուելայի դիվականացումը դադարեցնելու ուղեգիծ վերցնի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է լատինամերիկյան երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Ավելի վաղ հունվարի 20-ին դեմոկրատ Ջո Բայդենը երդում Է տվել և ստանձնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Նրա գերակայություններ են լինելու՝ պայքարը COVID-ի դեմ, կլիման, ռասայական արդարությունը, տնտեսությունը, առողջապահությունը, միգրացիան և աշխարհում ԱՄն-ի դիրքերի վերականգնումը, հաղորդել Է Սպիտակ տունը:

«Ես կոչ եմ անում, որպեսզի ԱՄՆ-ի նոր կառավարությունը դադարեցնի բոլիվարյան հեղափոխության և Նիկոլաս Մադուրոյի դիվականացումը և շրջի խաբեության, դիվականացման, ատելության Էջը Վենեսուելայի նկատմամբ»,-ասել Է նա: Մադուրոյի հայտարարությունը հեռարձակվել Է Twitter-ով:

«Ես կոչ եմ անում, որպեսզի ուղղվեն հիմնական սխալները և Բայդենը վերցնի ղեկավարման ղեկն ու վերջ տա հասարակության և բոլիվարյան հեղափոխության քաղաքականությանը… Որպեսզի Ջո Բայդենը ճանաչի Մադուրոյին»,-հավելել Է նախագահը: Մադուրոն հույս Է հայտնել, որ Բայդենի գալով Վենեսուելայի նկատմամբ վերաբերմունքը կվերանայվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները