Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին նշանակվել է երկրի փոխվարչապետ

16:37   21 Հունվար 2021    163

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիին նշանակել է փոխվարչապետի պաշտոնում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Գախարիան հայտարարել է կառավարության նիստի ընթացքում, գրում է pia.ge կայքը:

Գախարիայի խոսքերով՝ ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններն ու «օկուպացիային» արձագանքելը Վրաստանի համար կարևորագույն հարցեր են, ուստի Զալկալիանիի նշանակումը այդ պաշտոնին անհրաժեշտություն է:

«Հատկապես այսօր, երբ տարածաշրջանում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, միջազգային գործընկերների հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են դառնում, ինչպես նաև շատ կարևոր են 2024 թվականին ԵՄ անդամակցության հայտի ներկայացումը, հետագա ինտեգրումը ՆԱՏՕ-ին և, իհարկե, պատասխանն օկուպացիային, ուստի բավականին տրամաբանական է, որ Վրաստանի փոխվարչապետ կլինի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին»,-ասել է Գախարիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները