Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է ANI գործակալությունը:
Նրա տվյալներով՝ հրդեհը վերացնելու համար գործարկվել են տասը հրշեջ հաշվարկներ:
Ինստիտուտի գործադիր տնօրեն Սուրեշ Յադավը Hindustan Times հրատարակությանը հայտնել Է, որ հրդեհը բռնկել Է այն օբյեկտում, որտեղ իրականացվում են (տուբերկուլյոզի դեմ) ԲՑԺ պատվաստանյութի հետազոտությունները: Նա նշել Է, որ կորոնավիրուսի դեմ Covishield պատվաստանյութի արտադրությունը չի տուժել, քանի որ գտնվում Էր բռնկման վայրից բավականին հեռու տարածության վրա: Հրշեջ պահպանության ներկայացուցիչ Փրաշանթ Ռանփայսն իր հերթին տեղեկացրել Է, որ հրդեհը ճարակել Է կորպուսներից մեկի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ հարկերը: Կրակից փրկել են երեք մարդու:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հնդկաստան