Վերոնշյալ հրամանագիրը կգործի հունվարի 22-ից, որի համաձայն քոլեջները, նախադպրոցական հաստատություններն ու մարզադպրոցները, ինչպես նաև երեխաների համար նախատեսված ժամանցի հաստատությունները վերադառնում են աշխատանքի բնականոն ռիթմին, իսկ համալսարաններում մինչև փետրվարի 6-ը երկարաձգվում է հեռավար ուսուցումը:
Թատրոններում, համերգասրահներում և կինոթատրոններում հանդիսատեսի առավելագույն քանակը բարձրացվել է մինչև 50 տոկոս, իսկ առևտրի կենտրոններում գործող մանկական ժամանցի սենյակների համար նշված սահմանափակումները վերացվել են:
Իրենց աշխատանքն են վերսկսում թանգարաններն ու գրադարանները, ինչպես նաև վերսկսում են մշակութային, ժամանցային և սպորտային միջոցառումները, որոնց մասնակիցների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի տարածքի տարողունակության 50 տոկոսը:
Սահմանափակումները շարունակում են գործել հասարակական սննդի կետերի, բարերի, ակումբների, դիսկոտեկների և նմանատիպ այլ հաստատությունների համար:
Քաղաքապետը հույս է հայտնել մայրաքաղաքում համաճարակաբանական իրավիճակի բարելավման վերաբերյալ և նշել, որ կարևոր է պատվաստումներին ակտիվ մասնակցությունն ու տրանսպորտում և հասարակական վայրերում դիմակի ռեժիմի պահպանումը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մոսկվա