«Samsung» պատրաստում է «M12» սմարթֆոն՝ վիթխարի մարտկոցով եւ «iPhone խցիկով»

17:06   21 Հունվար 2021    140

«Samsung Galaxy M12» նոր սմարթֆոնի բնութագրերը հրապարակվել են մինչեւ այն ներկայացնելը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Gizmochina-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:

Մատչելի սմարթֆոնը կփոխարինի M11 մոդելին եւ կունենա մի շարք արտաքին փոփոխություններ: Օրինակ՝ 4 խցիկների բլոկը կարող է դրվել քառակուսու մեջ: Գլխավորը կկարողանա կատարել 48 Մպ լուսանկարներ: 6,5 դյույմ անկյունագծով էկրանը կունենա HD+ թույլատրելիություն: Կաթիլաձեւ կտրվածքում կտեղադրեն 8-մեգապիքսելանոց սելֆիի խցիկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Samsung Galaxy M12-ում կկիրառվի Exynos 850 ֆիրմային պրոցեսորը, որը միավորում է ARM Cortex-A55 ութ հաշվողական միջուկներ եւ Mali-G52 գրաֆիկական արագացուցիչ: Սմարթֆոնն աշխատելու է միայն LTE-ով, 5G կապով եւ գնային հատվածում առայժմ եզակի է:

Սմարթֆոնը, հավանաբար, կունենա Android 11 օպերացիոն համակարգ: Օպերատիվ հիշողության ծավալը կկազմի մինչեւ 6 Գբ, բայց արտադրողը 32, 64 եւ 128 Գբ կուտակիչ ընտրելու հնարավորություն կտա: Ընդլայնում կլինի նաեւ microSD քարտի միջոցով: Samsung Galaxy M12-ը կունենա վիթխարի մարտկոց՝ 6000 մԱժ: Սմարթֆոնը մատակարարվելու է Android 11 օպերացիոն համակարգով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Samsung   iPhone  


Վերնագիրի այլ պիտակները