Ամերիկան հրաժեշտ տվեց Թրամփին, բայց ոչ «թրամփիզմին»

17:12   21 Հունվար 2021    156

ԱՄՆ-ում Կոնգրեսի շենքի գրոհը և դրան հաջորդած իրադարձությունները շատերին կարող են ստիպել մտածել, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր կյանքի մնացյալ մասը կանցկացնի Ֆլորիդայի Մար-ա-Լագո առանձնատանը, իսկ «թրամփիզմը» մեկընդմիշտ ընդհատակ կանցնի, գրում է «South China Morning Post» թերթում գրում է վերլուծաբան Էնդրյու Լյուն։

Նախագահական ընտրություններին Թրամփը ստացել է ավելի քան 74 մլն ձայն, ինչը իրենից առաջ ցանկացած նախագահի համար ամենաբարձր ցուցանիշն է, բացի այդ նրա ոչ բոլոր կողմնակիցներն են ծայրահեղականներ։

Չնայած Կոնգրեսի շենքի գրոհի դժոխային արձագանքին՝ նա մնում է Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ անդամը։ Թրամփին հաջողվել է որսալ ամերիկյան քաղաքականության ժամանակի ոգին՝ ամերիկացիների մեջ վեր հանելով խորապես արմատացած հիասթափություններն ու զայրույթը, գրում է վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ պակաս կրթված ու աշխատանքային դասին պատկանող սպիտակամորթ ամերիկացիների մեծ մասն ավելի ու ավելի շատ է սկսում արտահայտել իր դժգոհությունը: Նրանց կարծիքով՝ աշխատանքի տեղավորման կրճատվող հնարավորություններով և աշխատավարձի լճացմամբ կառավարությունները իրենց թողնում են հետին պլանում։ Թրամփը նրանց զայրույթը հաջողությամբ ուղղել է «վերնախավի»՝ Դեմոկրատական կուսակցության դեմ, որը հանդես է գալիս ազատ առևտրի, գլոբալիզացիայի, Ուոլ Սթրիթի և թվային հսկաների օգտին:

Ներգաղթով պայմանավորված՝ ԱՄՆ-ում աշխատավոր դասի դժգոհությունն էլ ավելի է ուժեղանում․ նրանց կարծիքով՝ «ներգաղթյալները զավթում են իրենց աշխատանքի հնարավորություններն ու իրենց նախնիների երկիրը»։

Հարկ է նշել, որ «թրամփիզմին» աջակցում է ոչ միայն աշխատավոր դասը։ Թրամփի 2016 թվականի նախընտրական քարոզարշավը՝ «Ամերիկան՝ առաջինը», հավանության է արժանացել 136 գիտնականների, գրողների և մտավորականների կողմից։ Թրամփին նաև աջակցում են նավթային, գազային և ածխային արդյունաբերությամբ զբաղվող մուլտիմիլիոնատերերը:

Covid-19-ի համավարակից հետո արագ վերականգնման շնորհիվ Չինաստանը, որպես աշխարհի խոշորագույն տնտեսություն, մինչև 2028 թվականը կգերազանցի ԱՄՆ-ին՝ հինգ տարի շուտ, քան նախկինում սպասվում էր: Կանխատեսումը կարող է յուղ լցնել անկոտրում «թրամփիստների» կրակի վրա։

Որպեսզի Բայդենն իսկապես կարողանա հաղթել «թրամպիզմը» և միավորել զգալի պառակտված երկիրը, նրան անհրաժեշտ է գրավել երկրի բնակչության կեսի սրտերը։ Իսկ դա իրականացնելու համար գուցե մեկ նախագահական ժամկետը բավարար չլինի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները