Հայտնի է Եվրամիության առաջին երկիրը, որը հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը

17:27   21 Հունվար 2021    135

Հունգարիայի դեղաբանության և սննդի ազգային ինստիտուտը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ Է գրանցել «Սպուտնիկ V»-ն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:

Այսպիսով, Հունգարիան Եվրամիության առաջին պետությունն Է, որը պաշտոնապես թույլատրել Է ռուսաստանյան պատրաստուկի կիրառումը: Գրանցումն անցել Է արագացված ընթացակարգով՝ Ռուսաստանում կլինիկական հետազոտությունների արդյունքների և հունգարացի փորձագետների կողմից «Սպուտնիկ V»-ի համակողմանի գնահատման հիման վրա:

Դրա առաջին նմուշը Հունգարիան ստացել Է նոյեմբերի վերջին: Համանման ընթացակարգով` այդ պատվաստանյութին հավանություն են տվել Արաբական Միացյալ Էմիրությունների, Արգենտինայի, Բոլիվիայի, Սերբիայի, Ալժիրի, Պաղեստինի, Վենեսուելայի, Պարագվայի և Թուրքմենստանի իշխանությունները: Այն նաև գրանցվել Է Բելառուսում:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել Է «Սպուտնիկ V»-ի՝ COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատրաստուկի օգտագործումը, որը մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

ՌՈւՆՀ-ն հայտնել Է, որ «Սպուտնիկ V»-ն կայուն հումորալ և բջիջների իմունային պատասխան Է ձևավորել կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ: Հիմնադրամի տեղեկատվության համաձայն, վարակաչեզոքացուցիչ հակամարմինների մակարդակը կամավորների մոտ, որոնք ստացել են «Սպուտնիկ V»-ի պատվաստում, 1,4-1,5 անգամ գերազանցել Է այն անձանց հակամարմինների մակարդակը, որոնք հիվանդացել են COVID-19-ով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՍպուտնիկV  


Վերնագիրի այլ պիտակները