Բիթքոինի փոխարժեքը նվազել է ավելի քան 10 %-ով

20:55   21 Հունվար 2021    139

Բիթքոին թվային արժույթը հինգշաբթի կայացած առևտրային աճուրդում արժեզրկվել է 10.68 տոկոսով:

Ավելի ուշ բիթքոինի փոխարժեքն անկում է գրանցել արդեն 11.73 տոկոսով՝ հասնելով 31 304 դոլարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին ամիսներին բիթքոինի փոխարժեքը պարբերաբար ռեկորդային աճ է գրանցել: Հունվարի 8-ին թվային արժույթի փոխարժեքը գերազանցել էր 41 հազար դոլարը՝ թարմացնելով պատմական առավելագույն ցուցանիշը:

Բիթքոինը նույնանուն թվային արժույթի ապակենտրոնացված համակարգ է, որն աշխատում է բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա: Թվային արժույթը կարող է «արդյունահանել» համակարգի յուրաքանչյուր օգտատեր: Դրա համար անհրաժեշտ է նոր բլոկներ ստեղծել համակարգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները