Իտալիայում ոստիկանությունը վերադրաձրել է Դա Վինչիի կտավի գողացված կրկնօրինակը, որի բացակայությունը թանգարանում չէին նկատել

21:04   21 Հունվար 2021    194

Իտալական ոստիկանությունը Նեապոլի թանգարան է վերադարձրել Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի կտավներից մեկի՝ «Աշխարհի փրկիչը» նկարի հինգհարյուրամյա կրկնօրինակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ թանգարանի պահապաններն անգամ գաղափար չունեին, որ կտավը գողացել են:

Քաղաքի պատմական կենտրոնում գտնվող թանգարանը, որի հավաքածուի մասն է կազմում Քրիստոսի տվյալ նկարը, ամիսներ շարունակ փակ է եղել համավարակի պատճառով, ինչի արդյունքում էլ կտավի անհետացումը ոչ ոք չի նկատել:

Ոստիկանությունը շարունակում է հետքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչպես է այն գողացվել: Ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, որի մոտ հայտնաբերվել է կտավը: Նրան կասկածում են գողացված ապրանքի վաճառք իրականացնելու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները