Համաշխարհային առաջնորդները ողջունել են ԱՄՆ-ի վերադարձը Փարիզի կլիմայի համաձայնագրին

21:13   21 Հունվար 2021    182

Համաշխարհային առաջնորդները ողջունել են ԱՄՆ-ի վերադարձը Փարիզի կլիմայի համաձայնագրին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել են նախագահության առաջին ժամերին Թրամփի քաղաքականությունը փոխելու եւ Փարիզի համաձայնագրին միանալու Բայդենի որոշումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Փարիզի համաձայնագրին նորից միանալը շատ դրական նորություն է»,- գրել է Ջոնսոնը Twitter-ում: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան, որն այս տարի հյուրընկալում է Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովը, հույս ունի համագործակցել Բայդենի վարչակազմի հետ:

Մակրոնը նույնպես Twitter ում իր ուրախությունն է հայտնել՝ նշելով, որ Բայդենի հետ «մենք ավելի ուժեղ կլինենք, որպեսզի դիմագրավենք մեր ժամանակի մարտահրավերներին: Ավելի ուժեղ, որպեսզի կառուցենք մեր ապագան: Ավելի ուժեղ, որպեսզի պաշտպանենք մեր մոլորակը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները