ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին կոչ է արել երկարաձգել СНВ պայմանագիրը

21:44   21 Հունվար 2021    211

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին կոչ է արել երկարաձգել միջուկային սպառազինության հիմնական համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է երկու շաբաթից պակաս ժամանակում, ապա ընդլայնել պայմանագիրը` ներառելով ավելի շատ սպառազինություններ եւ Չինաստանը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից ստորագրված նոր СНВ-ի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք չպետք է հայտնվենք առանց միջուկային մարտագլխիկների սահմանափակումների իրավիճակում, եւ նոր СНВ-ի ժամկետը մի քանի օրվա ընթացքում կլրանա»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Սթոլթենբերգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները