Գիտնականները նախազգուշացնում են Հրվ. Աֆրիկայից կորոնավիրուսի շտամի վտանգի մասին արդեն հիվանդացած մարդկանց համար

21:38   21 Հունվար 2021    193

Անցյալ դեկտեմբերին Հարավային Աֆրիկայում հայտնաբերված SARS-CoV-2 վիրուսի տարբերակը կարող է առաջացնել կորոնավիրուսային վարակով վերաինֆեկցիա, և արդեն իսկ ստեղծված պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել դրա դեմ:

Այս կարծիքը հայտնել են Յոհանեսբուրգի ազգային լաբորատորիայի առողջապահական ծառայության գիտնականները, որոնց հետազոտությունները տեղադրված են biorxiv պորտալում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ փորձագետները ուսումնասիրել են 501Y.V2 վիրուսի շտամը արյան պլազմայի վրա այն մարդկանց մոտ, ովքեր վարակված են եղել կորոնավիրուսով, և պարզել, որ այն դիմացկուն է նախորդ վարակից հետո առաջացած վնասազերծող հակամարմիններին:

Մասնագետներն ընդգծել են, որ վիրուսի նոր տարբերակները վերաինֆեկցիայի զգալի վտանգ են ներկայացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները