ԱՄՆ-ն կվերսկսի ԱՀԿ-ի ֆինանսավորումը

22:16   21 Հունվար 2021    210

ԱՄՆ-ն կվերսկսի ԱՀԿ-ի ֆինանսավորումը, քանի որ նախագահ Ջո Բայդենն անցնում է կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային ավելի լայն համագործակցության, ինչպես նաեւ թողարկում պանդեմիայի դեմ պայքարի համար 1,9 տրիլիոն դոլարի չափով ծրագիր:

Աշխատանքի առաջին օրը Բայդենն առաջատար փորձագետ Էնթոնի Ֆաուչիին Շվեյցարիա է ուղարկել եւ հաստատել, որ չեղարկել է ԱՀԿ-ից դուրս գալու մասին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դժվարին հանգամանքներում այս կազմակերպությունը միավորել է գիտական եւ հետազոտական հանրությանը, որպեսզի արագացնի պատվաստանյութերի մշակումը, բուժման եւ ախտորոշման մեթոդները»,-ասել է Ֆաուչին Ժնեւում հանդիպման ժամանակ:

Բայդենը մտադիր է պատվաստել հաջորդ 100 օրվա ընթացքում 100 մլն մարդու, ավելացնել թեստավորումներն ու դիմակների կրումը, ընդլայնել առողջապահության կադրերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները