Ավելի վաղ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը պայմանավորվել էին վերականգնել Կատարի հետ դիվանագիտական, առեւտրային եւ զբոսաշրջային կապերը, որոնք խզվել էին 2017 թվականին՝ Դոհայի կողմից ահաբեկչությանը սատարելու մեղադրանքների պատճառով, ինչը նա հերքում է, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նոր գործարքը հաջորդում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ Քուվեյթի վարչակազմի միջնորդական ջանքերին:
«Կատարը Ալ-Ուլայում (Սաուդյան Արաբիա) կայացած գագաթաժողովից հետո Բահրեյնի հետ խնդիրները լուծելու վերաբերյալ ոչ մի նախաձեռնություն չի ցուցաբերել»,- ասել է Զայանին՝ չմանրամասնելով իր խոսքերը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բահրեյն
ԱԳՆ