Նիդեռլանդները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ գիշերային պարետային ժամ կսահմանեն

08:42   22 Հունվար 2021    109

Նիդեռլանդները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ գիշերային պարետային ժամ կսահմանեն՝ փորձելով կասեցնել COVID-19-ի տարածումը այն բանից հետո, երբ օրենսդիրների մեծամասնությունը պաշտպանել է արտակարգ միջոցըը, հաղորդում է Reuters-ը:

Փոխզիջումային բանավեճի ժամանակ մեծամասնություն կազմող կուսակցությունները սատարել են պարետային ժամը երեկոյան 21:00-ին սկսելու փոխզիջումային առաջարկը, որը կես ժամ ուշ է, քան նախապես պլանավորում էր վարչապետ Մարկ Ռյուտեի կառավարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարետային ժամը թույլ կտա տունը լքել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այն կգործի առնվազն մինչեւ փետրվարի 9-ը:

Խախտողները կարող են տուգանվել 95 եվրոյով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդեռլանդներ  


Վերնագիրի այլ պիտակները