Google Chrome դիտարկիչն այժմ կկարողանա բացահայտել օգտատերերի թույլ գաղտնաբառերը

08:59   22 Հունվար 2021    108

Google Chrome հայտնի դիտարկիչն ունակ է բացահայտելու օգտատերերի թույլ գաղտնաբառերը:

Ծրագիրը, ինչպես հայտնել են դրա մշակողները, վերլուծում է օգտատերերի գաղտնաբառերը՝ հուշելով՝ ինչպես ուժեղացնել պաշտպանությունը: Նոր գործառույթը հասանելի է Chrome 88-ում եւ iOS-սարքերում, հաղորդում է Planet-ը:

Նոր գործառույթն ակտիվացնելու համար պետք է դիտարկիչում մուտք անել chrome://settings/passwords, ապա մտնել «ստուգել գաղտնաբառերը»: Այլ միջոց է սեղմել բանալու նշանի վրա օգտահաշվի կառավարման դաշտում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խելացի ալգորիթմները կարտացոլեն գաղտնաբառեր, որոնք համակարգը թույլ է համարում: Բացի այդ, Chrome-ի օգտատերերին հասանելի կլինի անվտանգ գաղտնաբառեր ստեղծելու հնարավորություն:

Նորարարությունը, որը մեծացնում է օգտատերերի գաղտնաբառերի հուսալիությունը, թույլ կտա նվազեցնել հաքերային հարձակումների թիվը՝ այդպես են կարծում դիտարկչի մշակողները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google-Chrome  


Վերնագիրի այլ պիտակները