Բայդենը ներկայացրել է Միացյալ Նահանգներ մուտք գործելու նոր պահանջներ

09:06   22 Հունվար 2021    125

ԱՄՆ-ը պարտադիր կարանտին է սահմանում բոլոր անձանց նկատմամբ, ովքեր ԱՄՆ կժամանեն արտերկրից օդային տրանսպորտով։ Սահմանափակումները կապված են կորոնավիրուսային պանդեմիայի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Բայդենի խոսքով՝ վիրուսի նոր շտամների ի հայտ գալու ֆոնին այլ երկրներից ժամանողները, բացի պարտադիր կերպով դիմակ կրելուն, պետք է թռիչքից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնեն և ժամանելուն պես կարանտինի ենթարկվեն։

Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կվատանա նաև փետրվարին, կլինի 500 հազար մահ։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Ամերիկյան կհաղթահարի կորոնավիրուսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները