ԵՄ նպատակային ցուցանիշները չկատարելու համար «Volkswagen»-ին ավելի քան 100 մլն եվրոյի տուգանք է սպառնում

09:33   22 Հունվար 2021    118

«Volkswagen»-ին ավելի քան 100 մլն եվրոյի տուգանք է սպառնում՝ ԵՄ 2020 թվականի մարդատար մեքենաների ածխաթթու գազի (CO2) արտանետման նպատակային ցուցանիշները չկատարելու համար:

Volkswagen-ը CO2-ի միջին արտանետումները Եվրամիությունում կրճատել է մոտ 20%-ով՝ մինչեւ 99,8 գ / կմ, բայց դա նպատակային ցուցանիշից բարձր է մոտ 0,5 գ / կմ-ով:

Եվրոպացի քաղաքական գործիչները սահմանափակել են գազերի արտանետումները՝ ստիպելով ավտոարտադրողներին խթանել ցածր արտանետման տեխնոլոգիաների զարգացումը, կամ 95 եվրոյի տուգանքի ենթարկվել՝ CO2 ավելցուկային արտանետումների մեկ գրամի դիմաց:

Volkswagen-ը կրճատում է ներքին այրման շարժիչներով մեքենաները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Volkswagen  


Վերնագիրի այլ պիտակները