Աշխարհում առաջին լողացող քաղաքում բնակարաններ են վաճառվում

10:33   22 Հունվար 2021    121

Անշարժ գույքի համաշխարհային շուկայում հայտնվել է եզակի առաջարկ՝ բնակարաններ Կարիբյան ծովի մեջտեղում ստեղծվող արհեստական ​​կղզու վրա:

Կղզին կազմված կլինի բետոնե մոդուլներից: Տարածքի մակերեսը կլինի 1,5 x 1 կմ է: Լողացող քաղաքն արդեն ստացել է Blue Estate՝ «Կապույտ կալվածք» անվանումը: Կղզին հնարավոր կլինի հեռացնել վերահաս փոթորկի ճանապարհից, իսկ կղզու 50 մետրանոց պատերը կպաշտպանեն այն Կարիբյան ծովի ուժեղ ալիքներից ու հոսանքներից:

15 հազար բնակչի համար նախատեսված քաղաքը կունենա ձեռնարկություններ, կլինիկա և դպրոց: Քաղաքը դեռևս պետք է կառուցվի, թեև բնակարաններն արդեն հանվել են վաճառքի: Կղզում փոքր ստուդիո-բնակարանը կարժենա 25 հազար ԱՄՆ դոլար, իսկ շքեղ պալատը՝ 1․5 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները