Թուրքմենստանի նախագահը բարձր է գնահատել Ադրբեջանի հետ հարաբերությունները

22:00   21 Հունվար 2021    215

Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին ընդունել է այդ երկրի նախագահ Գուրբանգուլու Բերդըմուհամեդովը:

Այս մասին Hayatsk.info-ին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում Գուրբանգուլու Բերդըմուհամեդովը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակը: Նա նշել է, որ դիտվում է փոխգործակցության դրական դինամիկա:

Ջեյհուն Բայրամովն էլ նշել է, որ երկու երկրների միջև առկա հարաբերությունները հիմնված են համագործակցության, բարեկամության և փոխադարձ աջակցության սկզբունքների վրա: Նախարարը շեշտել է, որ վերջին 3 տարում իրականացվել են բարձր մակարդակով փոխադարձ այցեր, ստորագրվել է ավելի քան 50 փաստաթուղթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները