Մելանյա Թրամփը խախտել է հերթական ավանդույթը

10:41   22 Հունվար 2021    100

ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը խախտել է հերթական ավանդույթը. Նա շնորհակալություն չի հայտնել Սպիտակ տան աշխատակիցներին կատարած աշխատանքի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «CNN»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ դրանք այն ավանդական գրություններն են, որոնք առաջին տիկնայք թողնում են նստավայրում՝ հեռանալուց առաջ: Նրանք սովորաբար շնորհակալություն են հայտնում անձնակազմին, հատկապես նրանց իրենց աշխատանքի համար: Նամակագրության մեծ մասը ներառում է անձնական կատակներ, և այդպիսի նամակները դառնում են «սպասված նվերներ» Սպիտակ տան աշխատակիցների համար:

Նամակները ստացած շուրջ 80 աշխատակիցներ հավատացել են, որ դրանք ստորագրել է ինքը՝ Մելանիան, սակայն նա հանձնարարել է դա անել մեկ ուրիշին, և գրել այնպես, կարծես ինքն է դա արել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները