ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահերի թիվը կհասնի 500 հազարի․ Բայդեն

10:56   22 Հունվար 2021    137

Փետրվարին ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների թիվը, հավանաբար, կհասնի 500 հազարի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Թույլ տվեք պարզաբանել. իրավիճակը կշարունակի վատթարանալ, մինչև որ կսկսի բարելավվել», – հավելել է Բայդենը:

ԱՄՆ-ը վիրուսի տարածմամբ աշխարհում առաջին տեղում է. վարակվել է 24,5 միլիոն մարդ, մահացել է 408 հազարը:

Նախկինում Բայդենը քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ Լինքոլնի հուշահամալիր այցելելիս նրան առանց դիմակի էին նկատել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները