Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ Նիդերլանդներում պարետային ժամ կսահմանվի

11:08   22 Հունվար 2021    92

Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել կառավարության՝ կորոնավիրուսային համավարակի ֆոնին պետության տարածքում ժամանակավորապես պարետային ժամ սահմանելու առաջարկին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ ընդգծելով, որ Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ Նիդերլանդներում պարետային ժամ կսահմանվի:

Նշվում է՝ պարետային ժամն ուժի մեջ կմտնի հունվարի 23-ից։

Երկրի վարչապետ Մարի Րութի խոսքով՝ հրատապ հարցերով բնակիչները կկարողանան տունը լքել տեղի ժամանակով 20։30-ից մինչև 04:30-ը։ Մնացած դեպքերում մարդկանց տեղաշարժը, բացառությամբ արտակարգ դեպքերի, կարգելվի։

Կարանտինային միջոցառումները խախտելու համար նախատեսված է 95 եվրո տուգանք։

Երկիրը նախատեսում է խորհրադարան ներկայացնել նաև նոր նախագիծ, որով կարգելվի Մեծ Բրիտանիայից և Հարավային Աֆիկայից թռիչքները՝ երկրում կորոնավիրուսի նոր շտամներով վարակման դեպքերը կանխելու համար:

«Սա շատ կոշտ միջոց է, բայց կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակը մեզ այլընտրանք չի թողնում», - ասել է երկրի վարչապետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդերլանդ  


Վերնագիրի այլ պիտակները