Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Դեպքի պահին հանքում եղել է 44 մարդ։ Հնարավոր է եղել դուրս բերել 41-ին։ Երեք մարդ հայտնվել է արգելափակման մեջ։
Իրականացված փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաեւ երեք լեռնագործների մարմինները։ Փրկված հանքագործներն արդեն անցել են բուժզննում։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության պահանջների խախտման հատկանիշներով, որը բերել է երկու եւ ավելի մարդկանց մահ։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ռուսաստան