Իլոն Մասկը 100 մլն դոլար է խոստացել ածխաթթու գազի կլանման առավել արդյունավետ մեթոդ մշակելու համար

11:45   22 Հունվար 2021    100

Tesla-ի և SpaceX- ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է 100 միլիոն դոլար վճարել ածխաթթու գազի կլանման առավել արդյունավետ մեթոդ մշակողներին:

«Ես 100 միլիոն դոլար մրցանակ կշնորհեմ ածխաթթու գազը կլանելու լավագույն տեխնոլոգիայի համար», – գրել է Մասկը:

Նա նաև նշել է, որ այս առաջարկի մասին ավելի հանգամանորեն կպատմի հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Իլոն Մասկը Bloomberg-ի վարկածով դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը՝ 188,5 միլիարդ դոլար կարողությամբ`1,5 միլիարդ դոլարով առաջ անցնելով Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, ով առաջատարն էր 2017 թվականից: Հունվարի 9-ին հրատարակությունը հաղորդեց, որ Իլոն Մասկի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 200 միլիարդ դոլարի նշագիծը, որը կապված է Tesla ավտոկոնցեռնի բաժնետոմսերի արժեքի աճի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները