Պերմում թոշակառուն թոռնուհուն մի քանի տարի շարունակ փակի տակ է պահել

12:22   22 Հունվար 2021    129

Ռուսաստանի Պերմ երկրամասում թոշակառուն տարիներ շարունակ թոռնուհուն բռնի ուժով փակի տակ է պահել տանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պերմում գտնվող դատական կարգադրիչների դաշնային ծառայության գրասենյակի հաղորդագրությունը:

«11 տարեկան աղջիկը մի քանի տարի է, ինչ դպրոց չի հաճախել, և շատ հազվադեպ է դրսում եղել: Միակ պատճառը, որի համար նա կարող էր տնից դուրս գալ, սննդամթերքի պաշարի համալրումն էր», - հայտնել են գերատեսչությունից:

Նշվում է՝ աղջկա մայրն ի վիճակի է եղել նրա համար բարենպաստ ու հարմարավետ պայմաններ ապահովել, բայց խաղաղ ճանապարհով չի կարողացել համաձայնության գալ աղջկա տատիկի հետ: Կոնֆլիկտը լուծելու համար 35-ամյա մայրը ստիպված է եղել դիմել դատարան:

Երկար բանակցությունների արդյունքում դատական կարգադրիչները կարողացել են համոզել թոշակառուին աղջկան մորը վերադարձնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստանի  


Վերնագիրի այլ պիտակները