Համայնք. Փաշինյանի խոստովանությունը հերքեց Հայաստանի պաշտոնական անձանց Շուշայի մասին անհեթեթ հայտարարությունները

10:17   22 Հունվար 2021    300

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշայի մասին արած հայտարարությունը՝ ի պատասխան այդ երկրի խորհրդարանի պատգամավորների հարցերին, մեծ արձագանք է առաջացրել Հայաստանում:

Պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ Փաշինյանը ասել է. «Շուշան հակամարտությունից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշան հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

Այս հարցը մեկնաբանել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը: Նա ընդգծել է, որ Շուշայի ադրբեջանական բնակչության թվաքանակը երբեք 98-99 տոկոսից քիչ չի եղել:

Թուրալ Գյանջալիևը հիշեցրել է, որ այդ քաղաքի հիմնադիրը Ղարաբաղի խան Փանահ Ալի խանն է եղել:

«Ադրբեջանցիները միշտ ապրել են Շուշայում և պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահն այդ քաղաքը հայտարարել է երկրի մշակութային մայրաքաղաք: Ողջ աշխարհն արդեն գիտի, որ Շուշան ադրբեջանական քաղաք է: Փաշինյանի խոստովանությունը հերթական անգամ հերքեց Հայաստանի որոշ պաշտոնական անձանց անհեթեթ հայտարարություններն առ այն, որ Շուշան իրենցն է: Նա ցույց տվեց, որ նման պնդումները ոչ այլ ինչ են, քան ինքնախաբեություն:

Որպես 12 տարի Շուշայում ապրած մարդ՝ կարող եմ ասել, որ ադրբեջանցիները միշտ երջանիկ են եղել այնտեղ: Շուշայում ապրել և ստեղծագործել են մեր մտավորականները և հայտնի երգահանները, պետական գործիչները: Կան բազմաթիվ պատմական և մշակութային փաստեր, որոնք հերքելն անհնար է», - հավելել է Թուրալ Գյանջալիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շուշա  


Վերնագիրի այլ պիտակները