Բայդենը Նեթայահուին ստիպում է նյարդայնանալ

14:06   22 Հունվար 2021    156

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուն եւ նրա մերձավոր օգնականները շատ են նյարդայնանում Դոնալդ Թրամփի հետ չորսամյա մեղրամիսից հետո ԱՄՆ նոր վարչակազմի գալու պատճառով:

Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ սա նման է դետոքսիկացիայի, նշում է «Axios»-ը:

Նեթանյահուն Բայդենին շնորհավորել է նրա երդմնակալությունից հետո մի քանի րոպե անց՝ նշելով, որ համատեղ աշխատանքի հույս ունի, որպեսզի «շարունակեն Իսրայելի եւ արաբական աշխարհի միջեւ խաղաղության ընդլայնումը եւ հակազդեն ընդհանուր մարտահրավերներին, որոնցից գլխավորը Իրանից բխող սպառնալիքն է»:

Նեթանյահուն վճռականորեն դեմ է Իրանի հետ միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ին վերադարձնելու Բայդենի ծրագրին: Պետքարտուղարի թեկնածու Թոնի Բլինքենը պաշտոնում հաստատման լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն շտապելու է վերադառնալ համաձայնագրին եւ խորհրդակցելու է Իսրայելի ու Պարսից ծոցի երկրների հետ: Բայց դա չի հանդարտեցրել Նեթանյահուին եւ նրա մերձավորագույն օգնականներին, որոնք մտահոգված են այն հանգամանքով, որ համաձայնագրի ճարտարապետներից ոմանք եւ ամենամոլի կողմնակիցները միացել են Բայդենի վարչակազմին:

Բայդենն ու Բլինքենը հիմա դիտարկում են Բարաք Օբամայի Մերձավոր Արեւելքի հարցերով նախկին խորհրդական Ռոբ Մելիին, որն ակտիվ մասնակցություն է ունեցել 2015 թվականի համաձայնագրին բերած բանակցություններին: Բայդենի օգնականը հայտարարել է, որ հնարավոր նշանակման մասին առայժմ վերջնական որոշում չի ընդունվել:

Ընդ որում՝ իսրայելցի պաշտոնատար անձինք գոհ են Բրեթ ՄաքԳերկին Բայդենի Ազգային անվտանգության խորհրդում մերձավորարեւելյան դոսյեի համակարգողի պաշտոնում նշանակմամբ:

ՄաքԳերկը սերտ հարաբերություններ է պահպանում իսրայելական ուժային կառույցների մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Որպես Իրաքի եւ Սիրիայի հարցերով փորձագետ՝ նա, ինչպես ակնկալվում է, իր աշխատանքի մեծ մասը կկենտրոնացնի Իրանի տարածաշրջանային գործունեության վրա, ինչը Իսրայելի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Ինչ վերաբերում է իսրայելա-պաղեստինյան հարցին, որը, ինչպես ակնկալվում է, Բայդենի համար առաջնային չի լինի, Բլինքենը լումների ժամանակ խոստովանել է, որ մոտ ապագայում խաղաղ համաձայնագրի ուղղությամբ որեւիցե առաջընթաց չի սպասում: Իսրայելցի պաշտոնատար անձինք գոհ էին այս դիտարկումներից, ինչպես նաեւ Բլինքենի աջակցությամբ Աբրահամի համաձայնագրերի գործընթացին եւ այն հայտարարություններով, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց:

Թրամփի օրոք ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարաբերությունները կառավարում էին Սպիտակ տանը եւ Իսրայելի վարչապետի գրասենյակում ոչ մեծ թվով պաշտոնյաներ: Սպասվում է, որ Բայդենի վարչակազմը կաշխատի ավելի ավանդական ձեւով, ինչը նշանակում է, որ Նեթանյահուն ու նրա օգնականները չեն ունենա նախագահին գործնականում անսահմանափակ հասանելիություն:

Իսրայելը ստիպված կլինի հարաբերություններիր կառուցմանը նորովի վերաբերվել՝ ԱԱԽ, Պետքարտուղարության եւ Պենտագոնի ավելի ցածր մակարդակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները