Մի քանի ժամվա ընթացքում երկրի նոր ղեկավարի տարածքը վերափոխվել է, հայտնում է «CNN»-ը:
Հայտնի օվալաձև գրասենյակում տեղադրված է լատինամերիկացի իրավապաշտպան, աշխատավորների ազատության համար պայքարող Սեզար Չավեսի բրոնզե կիսանդրին: Բայդենն առաջարկել է պարզեցնել գյուղատնտեսության ոլորտի աշխատողների համար գրին քարտի ստացումը:
Նախագահը նաև փոխել է երկրի առաջին առաջնորդ Էնդրյու Ջեքսոնի դիմանկարը՝ փոխարինելով այն քաղաքական գործիչ և մտածող Բենջամին Ֆրանկլինի պատկերով:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի ամբողջ նստավայրի պատերին կախված է հայտնի քաղաքական գործիչների բազմաթիվ դիմանկարներ․ Ջորջ Վաշինգտոնի, Աբրահամ Լինքոլնի, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի և այլք:
Հատկանշական է, որ հեռացվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսանդրին: Բայդենը վերադարձրել է նաև 1917 թվականի «Պողոտան անձրևի տակ» կտավը, որը եղել է Բարաք Օբամայի պաշտոնավարման շամանակ, սակայն հեռացվել է Դոնալդ Թրամփի օրոք: Այն պատկերում է Նյու Յորքի Հինգերորդ պողոտան տեղատարափ անձրևի ժամանակ՝ ամերիկյան դրոշներով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բայդեն