Թուրքիան ողջունում է Բաքվի և Աշխաբադի միջև համաձայնագրի ստորագրումը

08:22   22 Հունվար 2021    149

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է Կասպից ծովի «Դոստլուգ» հանքավայրի ածխաջրածնային պաշարների համատեղ հետախուզման, մշակման և յուրացման մասին Ադրբեջանի և Թուրքմենստանի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

«Մենք ողջունում ենք Կասպից ծովի «Դոստլուգ» հանքավայրի ածխաջրածնային պաշարների համատեղ հետախուզման, մշակման և յուրացման մասին Ադրբեջանի և Թուրքմենստանի կառավարությունների միջև համաձայնագրի ստորագրումը», - ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անկարայում հույս են հայտնել, որ այս փաստաթուղթը նպաստելու է երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը, կծառայի տարածաշրջանի բարգավաճմանն ու կայունությանը:

«Մենք ցանկանում ենք, որ այդ համաձայնագիրը ճանապարհ բացի նախագծերի համար՝ որոնք ուղղված են Թուրքիայի և մնացած Եվրոպայի էներգետիկ անվտանգության ուժեղացմանը», - ասված է հայտարարությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները