Հայտնի է ինդոնեզական «Boeing 737»-ի կործանման նախնական վարկածը

14:33   22 Հունվար 2021    155

Յավանյան ծովում ինդոնեզական ավիաընկերության «Boeing 737»-500 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել շարժիչի կառավարման համակարգի անսարքությունը և անձնակազմի կողմից դա շտկելու փորձը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով ավիավթարի հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:

Ըստ ինքնագրիչի ձայնագրությունների, օդաչուները բախվել են ինքնաթիռի թռիչքի մի քանի պարամետրերը վերահոսկող երկու շարժիչներից մեկի քարշի ավտոմատի խափանմանը:

Համակարգն անջատելու փոխարեն, առաջնորդվելով ցուցումներով, անձնակազմի անդամները փորձել են շտկել անսարքությունը, ինչը կարող էր շարժիչների ծանրաբեռնվածության անհավասարակշռություն առաջացնել և բարդացնել ինքնաթիռի կառավարումը:

Ուղևորատար ինքնաթիռը ջուրն էր ընկել հունվարի 9-ին, Ջակարտայի մոտակայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing-737  


Վերնագիրի այլ պիտակները