Միջազգային տիեզերակայանում նոր ճաք է հայտնաբերվել

14:41   22 Հունվար 2021    137

Մասնագետները Միջազգային տիեզերակայանի վրա նոր ճաք են հայտնաբերել և ենթադրում են, որ դրանից բացի մեկն էլ կա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ng.ru-ն՝ մանրամասնելով, որ նման հայտարարությամբ է հանդես եկել ՄՏԿ ռուսական հատվածի թռիչքի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը:

«Առայժմ մենք գտել ենք մեկ ճաք, սակայն կասկածներ կան ևս մեկ տեղի առնչությամբ, որտեղ ինչ-որ ոչ հերմերտիկություն կա: Պետք է բեռնատար տիեզերանավով հզոր մանրադիտակ ուղարկենք, որի օգնությամբ այդ հատվածը պիտի հետազոտվի: Բայց հիմա միանշանակ վստահություն չկա»,-ասել է Սոլովյովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վլադիմիր-Սոլովյով  


Վերնագիրի այլ պիտակները