Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
15:22
22 Հունվար 2021
344
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թ. նոյեմբերի 10-ին և 2021 թ. հունվարի 11-ին ստորագրված հայտարարությունների կատարման վերաբերյալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն: