Բաղդադի կենտրոնում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ

15:46   22 Հունվար 2021    190

Բաղդադի կենտրոնում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 30 մարդ, իսկ տասնյակ մարդիկ ստացել էին մարմնական վնասվածքներ:

ԴԱԻՇ-ի հետ կապված վեբկայքում տարածված հայտարարության մեջ խմբավորումը նշել է, որ պայթյուններն «ուղղված էին ուխտադրուժ շիաների դեմ»: Հայտարարության մեջ նշված է, որ առաջին պայթյունը կատարել է Աբու Յուսեֆ ալ Անսարին, իսկ երկրորդը՝ Մոհամմեդ Արիֆ ալ Մուհաջիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախօրեին պայթյունների հետեւանքով զոհվել էր նվազագույնը 32 մարդ, իսկ ավելի քան 100-ը վիրավորվել էր: Պաշտոնատար անձանց խոսքով՝ առաջին մահապարտ ահաբեկիչը աղմկոտ շուկայի մեջտեղում բարձրաձայն բղավել է, որ ինքը հիվանդ է, որի հետեւանքով նրա շուրջը բազմություն է հավաքվել, եւ այդ ժամանակ նա գործի է դրել պայթուցիկով իր գոտին: Երկրորդը պայթել է դրանից կարճ ժամանակ անց:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները