Անվտանգության դաշնային ծառայությունը Բաշկիրիայում կանխել է ահաբեկչությունը

15:53   22 Հունվար 2021    162

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Բաշկիրիայում կանխել են ահաբեկչական գործողությունն իրավապահների դեմ եւ ձերբակալել են այն պատրաստած ռուսաստանցուն:

Հունվարի 22-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի հասարակական կապերի կենտրոնում:

«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական գործողությունը Բաշկորտոստանի Հանրապետությունում: Կատարված միջոցառումների շնորհիվ ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի՝ ծնված 1995 թվականին, որն իրականացրել է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա զինված հարձակման նախապատրաստում»,- հայտնել են ԱԴԾ-ում: Ահաբեկչի ինքնությունը հետաքննության շահերով չի հրապարկվում:

Նրա սարքավորած թաքստոցից առգրավվել է հրազեն՝ ռազմամթերքով եւ ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ: Ձերբակալվածի կապի միջոցներում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի պատրաստման հրահանգներ եւ նամակագրություն ՌԴ-ում արգելված «Հայաթ Թահրիր աշ Շամ» միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ արտասահմանում գտնվող գործակալների հետ, որը մերկացնում է նրա հանցավոր մտադրությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները