Պեսկովն անդրադարձել է հաջակցություն Նավալնիի նախատեսվող ակցիաների անցկացմանը

15:59   22 Հունվար 2021    156

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հորդորել է չչափազանցնել մարդկանց կողմից արտահայտված դժգոհության մասշտաբները և սադրիչներ է անվանել նրանց, որոնք կոչ են անում մասնակցել հունվարի 23-ին նախատեսվող չհամաձայնեցված ակցիային:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Եկեք ոչինչ չչափազանցենք», - ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով այն դիտարկումները, թե գալիք շաբաթ օրը բողոքի ակցիաները կարող են ավելի մեծ մասշտաբներով ընթանալ, քան նախորդ ամիսներին:

Այս առումով Պեսկովը հորդորել է «առաջնորդվել օբյեկտիվ տվյալներով» և նախապես չանդրադառնալ «որոշ դժգոհ մարդկանց»:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «կան որոշակի սադրիչներ, որոնք կոչ են անում» մասնակից դառնալ այս գործողությանը:

«Սադրիչների գործողությունները մենք լավ հասկանում ենք, դրանք լավ են հասկանում նաև իրավապահ մարմինները, և այդ սադրիչների դեմ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ», - շեշտել է Պեսկովը:

Նա նաև հավելել է, որ «կան դժգոհ մարդիկ, որոնք արտահայտում են իրենց դիրքորոշումը» և «այս դիրքորոշումը հաշվի է առնվում»:

«Ինչ վերաբերում է վաղվա իրադարձությունների վերաբերյալ որոշ տվյալներին, եկեք այդ մասին քննարկենք հաջորդ օրը», - առաջարկել է նախագահի մամուլի քարտուղարը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրավապահ մարմինները նախագահի վարչակազմից որևէ հրահանգ ստացել են հունվարի 23-ի գործողությունների վերաբերյալ, Պեսկովն ընդգծել է, որ «այստեղ Կրեմլից ոչ մի հրահանգ չի պահանջվում»:

Նրա խոսքով՝ «կան որոշակի իրավական ռեժիմներ այն մասին, թե ինչպես են իրականացվում գործողությունները և ինչպես են այդ գործողությունները նախապես համաձայնեցվում, ինչ ծանուցումներ են տրվում»:

«Եթե կան որոշակի անօրինական գործողություններ, ապա, իհարկե, իրավապահները հրահանգներ լինել-չլինելու դեպքում էլ գործում են իրենց ծառայողական ցուցումներին համապատասխան», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ համացանցում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները կոչ էին արել ակցիաներ նախաձեռնել ի պաշտպանություն նրա: ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ իրավապահ մարմիններն այս կապակցությամբ կենտրոնացած են կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու, իսկ հիմքերի առկայության դեպքում, հանցագործներին վարչական պատասխանատվության ենթարկելու վրա:

Մայրաքաղաքի ոստիկանությունը պաշտոնապես նախազգուշացրել է, որ նման միջոցառումներին մասնակցությունը պատժվում է օրենքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները