«Բելառուսն արտաքին ճնշման պայմաններում միևնույն է ծնկի չի գա». Լուկաշենկո

16:35   22 Հունվար 2021    217

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ համաշխարհային տնտեսության անորոշ իրավիճակի և Մինսկի վրա գործադրվող արտաքին ճնշման պայմաններում հանրապետությունը միևնույն է «չի ծնկի»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` հղում տալով բելառուսական ԲելՏԱ գործակալությանը:

«Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա համաշխարհային տնտեսությունը, շատ մեծ անկում է, ինչպես կզարգանա համավարակը, որն ազդում է ոչ միայն մարդկանց մտքի, այլ նաև տնտեսության վրա և թե ինչպես են ընթանալու համաշխարհային գործընթացներն աշխարհում: Մենք իհարկե ծնկի չենք գալու, դա միանշանակ է, բայց այդ ամենը պետք է հաշվի առնենք մեր զարգացման մեջ», - ասել է Լուկաշենկոն՝ Մոգիլևի շրջանի գործադիր կոմիտեի նախագահ Լեոնիդ Զայեցի զեկույցն ընդունելիս:

Նա հավելել է, որ տարին սկսվել է անորոշության իրավիճակում. «Ե՛վ սահմանափակ միջոցները, և՛ որոշակի ճնշումը բոլոր կողմերից` ներսից, դրսից: Անհրաժեշտ է մոբիլիզացնել այն ամենը, ինչ կա, ապա ինչ-որ նոր բանի անցնել: Մենք դուրս կգանք սրանից», - ասել է պետության ղեկավարը:

Ավելի վաղ, Լուկաշենկոն տեղեկացրել էր, որ ցուցարարների և ընդդիմադիրների պատասխանը պետք է լավ տնտեսական ցուցանիշները լինեն` հիշեցնելով, որ երկիրը որոշակի հաջողությունների է հասել`չնայած անցնող տարվա դժվարություններին: Ընդհանուր առմամբ, Բելառուսի ՀՆԱ-ն 2020 թվականին`նախորդ տարվա համեմատ, նվազել է 0.9 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները